News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական եւ առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների համար պետք է դառնան միանշանակ կատարման ենթակա։

Անհրաժեշտ է նաեւ վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի տեխզննության ինստիտուտը։ Հիշո՞ւմ եք, 2011 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ էր մշակել, նրա խոսքով ասած` «ֆիկտիվ» իրավիճակին վերջ տալու համար, որով վարորդները «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միագամից վճարում են գույքահարկը, բնօգտագործման եւ տեխնիկական զննության վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանում, փակցնում մեքենային:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը։ Եվ փոխանակ կարգը, վերահսկողությունը խստացներ, որ անսարք մեքենաները փողոց դուրս չգան, ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ պարզապես վերացրեց տեխզննության ինստիտուտը։

Եւ այսօր ամեն անսարք մեքենա դուրս է գալիս փողոց` վտանգելով թե՛ վարորդի, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների կյանքը՝ սկսած նրանից, թե ինչ անհասկանալի արտանետումներ կարող են լինել անսարք մեքենաներից, վերջացրած այրված «Գազելի» օրինակով:

Հուսանք` վերջին օրերի վթարները, մեզանից խլված կյանքերը լուրջ ազդակ կհանդիսանան պատկան մարմինների համար, որպեսզի «օրինական ֆիկտիվությունը» վերածեն իրական տեխզննության պահանջների: Ի վերջո, մարդկանց կյանքերը մեզ համար գերագույն արժեք են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ