News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա միջնորդեց վերացնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը։

Ըստ պաշտպանի՝ արգելանքի արդյունքում պարալիզացվել է ընկերության աշխատանքը, կասեցվել է նրա գործունեությունը, արդյունքում չեն կարողանում վճարել առաջացած հարկային պարտավորությունները, չի վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, չի վճարվում սպասարկման կումունալ վարձերը և առհասարակ ընկերությունը վնասներ է կրում։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը  որոշեց միջնորդությունը քննարկել պատշաճ ընթացակարգով։

Ըստ նրա՝ միջնորդությունն ուղղակիորեն առնչվում է որոշակի ապացույցների հետազոտմանը և առանց ամբաստանյալի մասնակցության, հնարավոր չէ այդ հարցը քննել։

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով այսօր չէր ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ