News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի՝ հուլիսի 6-ի ողբերգական վթարի հետեւանքով մահացած Արմաշ գյուղի բնակիչ Անահիտը եւ նրա թոռը՝ 15–ամյա Գայանեն, վաճառել էին իրենց բակից հավաքած թութը, գնացել էին Արարատ քաղաք ՝ընտանիքի անդամներին այդ գումարով նվերներ գնելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, NEWS.am-ին պատմեց ընտանիքի հարեւանը։

«Լավ ու ազնիվ ընտանիք են, զբաղվում են հողագործությամբ։ Իրենց աշխատասիրությամբ ամեն ինչի հասել են։ Տատ ու թոռ իրար հետ շատ կապված էին։ Աղջիկը նպատակ ուներ, որ ավարտի՝ համալսարան պետք է ընդունվի, սովորի։ Հաճախ էին տատ ու թոռ գնում Արարատ։ Էս անգամ թութ էին ծախել, տատը գնացել էր թոռան հետ տանեցիներին նվերներ առնելու»,- պատմեց նա։

Հարեւանը պատմեց, որ իր մյուս հարեւանի թոռն էլ է «Գազելի» մեջ եղել. «Դռան կողմն է նստած եղել, բախտ է վիճակվել, կարողացել է արագ կողմնորոշվել, փոքր պատուհանից դուրս է եկել։ Պատմում էր, որ շատ ուրախ էին տատ ու թոռ, վթարը որ եղավ, միանգամից խառնվեցին իրար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, 13 հոգի տուժել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Toyota»-ի վարորդը Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ