News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են դատախազության լրատվության ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան եւ արդյունքները, փորձի եւ տեղեկատվության փոխանակումը:

Բացի այդ, կվերլուծվեն ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի, ինչպես նաեւ հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրի իրականացման արդյունքները: Նախատեսվում է նաեւ ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահության փոխանցման եւ նոր քարտուղարության որոշման հարցերի քննարկումը:

Արթուր Դավթյանը, ով անցնող տարվա ընթացքում ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահն էր, հանդես կգա ելույթով: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ: ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա:

Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ