News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայ համայնքը շարունակում է ապրել բնականոն հունով, երկրում իրավիճակն  ավելի քան խաղաղ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց  Սիրիայի Հայոց առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Կոկոդունկյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում հակակառավարական առաջին կոչերի ֆոնին ինչպե՞ս է իրեն զգում եւ արդյոք անվտանգ պայմաններո՞ւմ է ապրում հայ համայնքը։

Նա կտրականապես հերքեց լուրերը, թե Սիրիայում քաղաքական լարված իրավիճակ է ստեղծվել։ «Ամեն ինչ խաղաղ է, այստեղ ոչ մի բան էլ չի պատահել։ Հակակառավարական կոչերի մասին լուրերը չափազանցված են»,-ասացԿոկոդունկայնը։

Նշենք, որ օրեր առաջ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրավապահները ցրել էին մի քանի տասնյակ հոգանոց ցույցը: Ցույցը տեղի էր ունեցել ներքին գործերի նախարարության առջեւ: Ականատեսների վկայությամբ, եղել են վիրավորներ, մի քանի հոգի ձերբակալվել է:

Չնայած կառավարության կողմից դրված պաշտոնական արգելքին՝ Դամասկոսի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիայի էին դուրս եկել, որի ընթացքում պահանջել էին քաղբանտարկյալների ազատ արձակում:

Բողոքի ակցիան սկսել էին 21 քաղբանտարկյալների ընտանիքները: Որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել ռեժիմի կողմնակիցների հակաակցիան, որի ժամանակ հնչել էր «Պաշտպանե´նք սիրելի նախագահին մեր ոգով, մեր արյունով» կոչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ