News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբն են արտադրում, տեղեկացնում է USA Today-ը։

Հետազոտության համաձայն, որն անցկացրել է Tempo գործակալությունը,  Կանադան զբաղեցրել է առաջին տեղը ցուցակում, երկրորդ տեղում Բուլղարիան է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կանադայի յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 36 տոննա աղբ։ Բուլղարիայում յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 26,7 տոննա աղբ, իսկ ԱՄՆ-ում՝ 26 տոննա։

Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանում 2014 թվականին մոտ 493 հազար տոննա մունիցիպալ թափոն է արտադրվել։ Հայաստանը մտնում է նաեւ այն երկրների շարքը, որոնք ամենաքիչ քանակությամբ գյուղատնտեսական եւ շինարարական աղբ են արտադրում։ Բայց այն, ինչը նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը մնացորդների համաշխարհային խոշոր արտադրողների շարքում, հսկայական քանակությամբ արդյունաբերական մնացորդներն են, որոնք նա արտադրում է։ Երկրում արտադրվող 48 մլն տոննա ընդհանուր մնացորդներից 47,3 մլն տոննան արդյունաբերական է, նշում է աղբյուրը։

Ցուցակում են հայտնվել նաեւ Էստոնիան (23,5 տոննա), Ֆինլանդիան (16,6 տոննա), Շվեդիան (16,2 տոննա), Լյուքսեմբուրգը (11,8 տոննա), Ուկրաինան (10,6 տոննա), Սերբիան (8,9 տոննա)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ