News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում երեխաներն ամենագնաց են գողացել եւ վարել ավելի քան 900 կմ, հաղորդում է BBC-ը:

10-14 տարեկան 3 տղաներ եւ մեկ աղջիկ հայտնաբերվել են Նոր Հարավային Ուելս նահանգում, նրանք չեն տուժել:

Ոստիկանությունը հայտնել է, որ մտադիր է մեղադրանք առաջադրել անչափահասների նկատմամբ, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի: Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ երեխաները տարբեր ընտանիքներից են, ամենագնացը պատկանում է նրանցից մեկի ծնողներին:

Ոստիկանները նրանց հայտնաբերել են Գրաֆտոնում ավտոմեքենայի մեջ փակված: Նրանք ստիպված են եղել կոտրել ապակին, որպեսզի բացեն դուռը: Ոստիկանները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, երեխաները ղեկին  փոխվել են տեղերով, քանի որ մեկի համար նման հեռավորությամբ վարելը բավականին դժվար կլիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ