News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակվող քաղաքական դրաման նոր թափ հավաքեց մայիսի կեսերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշմանը, իր աջակիցներին կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը՝ «Թավշյա հեղափոխության» «երկրորդ փուլը» սկսելու համար: Հունիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց միասնական հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ծրագրերի մասին, որը նպատակ ունի կոռուպցիայից մաքրել ՀՀ դատական համակարգը, գրում է Atlantic Council-ը:

Այդ իրադարձություններն ընդգծում են Հայաստանի նկատմամբ իր եւ իր իշխող կոալիցիայի հետհեղափոխական տեսլականի հարցով Փաշինյանի ջանքերը: Դրա համար Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է առանցքային բարեփոխումներ իրականացնեն, որոնք նա խոստացել էր՝ գլխավորելով 2018թ. ապրիլին զանգվածային բողոքի ալիքը, որի արդյունքում պաշտոնաթող եղավ երկրի վարչապետը:   

Կոռուպցիայի դեմ իմաստավորված պայքարն այդ բարեփոխումների շրջանում առաջնային նշանակություն ունի:

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր պորոշենկոյի ճակատագիրը պետք է ցույց տա Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարի խոստումները չիրականացնելու վտանգը: Պորոշենկոյի նկատմամբ վստահ հաղթանակ տարավ քաղաքականության մեջ նորեկ, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Իր քաղաքական գոյությունն ապահովելու համար Փաշինյանը պետք է իրեն դրսեւորի որպես Հայաստանում բարեփոխումները հետեւողականորեն եւ անխոնջ առաջ տանող առաջնորդ:

Ուկրաինացիների նման հայերը եւս տասնամյակներ շարունակ տառապել են չվերահսկվող եւ տարածվող կոռուպցիայից: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնի խոսքով՝ «կոռուպցիայի խնդիրը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի զարգացման համար եւ հայ ժողովրդի դժգոհության աղբյուր է դառնում»:

Ըստ Transparency International-ի՝ 2018թ. Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով 100 բալից ընդամենը 35 բալ էր հավաքել:

Փաշինյանն օգուտ քաղեց իր նախորդների անգործությունից: Ինչպես Պորոշենկոն, այնպես էլ Փաշինյանը դիմեց դժգոհ ժողովրդին՝ խոստանալով չեզոքացնել ստատուս-քվոն: Նրա նոր Հայաստանը պետք է ազատ լինի քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների նկատմամբ օլիգարխիկ վերահսկողությունից:

«Թավշյա հեղափոխությունից» գրեթե 1 տարի անց դիտորդների մեծ մասը, կարծես, համակարծիք են, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը մինչ այժմ կատարել են իրենց խոստումներն ու հավատարիմ են մնում կոռուպցիան արմատախիլ անելու իրենց ծրագրերին: Անցած տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում օլիգարխներ չկան»:

Բացի այդ, Փաշինյանի պոպուլյարությունը պահպանվում է: Վերջին հարցումների տվյալներով՝ նրան աջակցում է հարցվածների 81,6%-ը:

Հեֆֆերնը հուսով է, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը կշարունակեն այդ արդարացի ջանքերը:

Սակայն այս պահին վաղ է եզրակացություն անել: 2014թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Պորոշենկոն խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նա խոստացավ Կիեւը մաքրել օլիգարխիկ ազդեցությունից: Ուկրաինացիները դրական էին արձագանքում դրան, ինչի արդյունքում Պորոշենկոն 2014թ. ստացավ ձայների 56%-ը:  

Սակայն կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական -տնտեսական համակարգի իրական ապամոնտաժման համար, որը պահանջում է դուրս գալ մասնակիորեն կատարված նախընտրական խոստումների շրջանակից եւ հակակոռուպցիոն օրենքների թույլ կիրառումից, ահռելի քաղաքական կամք է պահանջվում:

Ջոն Հերբստի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի խոսքով՝  Պորոշենկոն իսկապես հարվածել էր կոռուպցիային հատկապես գազային, բանկային հատվածներում եւ պետական գնումներում: Սակայն այն ոլորտներում, որտեղ նա մեծ ազդեցություն ուներ որպես նախագահ, մասնավորապես դատարաններում եւ դատախազությունում, Ուկրաինայի նախկին նախագահը քիչ բան է արել:

Պորոշենկոյի անգործության հետեւանքները դրամատիկ էին: Նրա հավանության վարկանիշը 2014 թվականի գրեթե 50 տոկոսից 2015-ին նվազել էր մինչեւ 17 տոկոս:

Երբ Պորոշենկոն որպես գործող նախագահ առաջադրվում էր Ուկրաինայի վերջին ընտրություններում, նշանակալի փոփոխությունների անկհայտ բացակայությունը նրա համար թանկ արժեցավ:

Նրա նախընտրական պայքարը քաղաքական նորեկ Զելենսկու հետ հաստատեց , որ Ուկրաինան կոռուպցիայից ազատելու անկարողությունը քաղաքանական առաումով ճակատագրական եղավ:

Իհարկե Փաշինյանը Պորոշենկո չէ: Նա լրագրող է, որը հեղափոխական է դարձել, որը բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ նախկին ռեժիմի զայրույթն էր առաջացրել:

Պորոշենկոն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է բազմամիլիարդ  հրուշակեղենային բիզնեսով, որը կապեր էր պահպանում ամենատխրահռչակ ուկրաինացի օլիգարխների եւ համակարգի հետ, որը նա կառավորում էր:

Սակայն երկուսն էլ եկան իշխանության՝ խոստանալով ամբողջությամբ վերանայել  կոռումպացված քաղաքական համակարգերը, որոնք նրանք ժառանգել են  եւ ավելի արդար եւ թափանցիկ քաղաքականություն ձեւավորել՝ կոռուպցիայից հոգնատանջ բնակչության համար:

Այպիսով՝ Պորոշենկոյի քաղաքական պարտությունը պետք է զգուշացում լինի Փաշինյանի եւ նրա կառավարության համար:

2018-ին հայերը դուրս եկիան փողոց, որպեսզի ապամոնտաժեն նախկին համակարգը եւ մտնեն քաղաքական, տնտեսական եւ հասարակական փոխակերպումների դարաշրջան, ինչպես 4 տարի առաջ  այդ արեցին ուկրաինացի գործընկերները:

Եթե Փաշինյանն ապացուցի, որ առաջին քայլերը վճռական եւ երկարաժամկետ ջանքների մաս են՝ ուղղված Հայաստանի վրա  կոռուպցիայի ազդեցության վերջնական ազդեցության վերացմանը, նա, նրա կառավարությունը եւ հայ ժողովուրդը կճաշակեն նոր եւ հուսադրող ստատուս քվոյի պտուղները: Սակայն, եթե խոչընդոտները չափազանց մեծ լինեն կամ արագ բարեփոխումների  անցկացման անհապաղությունը համոզիչ չլինի, Փաշինյանը կարող է  բախվել նույն ճակատագրի հետ, ինչ եւ Պորոշենկոն, երբ հայերը 2023-ին գնան ընտրությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ