News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանը կարծիք կակնկալի Վենետիկի հանձնաժողովից, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: Այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ:

«Հայաստանի իշխանությունների հետ բեղմնավոր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների առնչությամբ, 2019թ. հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ երբ փոփոխությունները պատրաստ լինեն, կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ, որն այժմ նախապատրաստվում է Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով»,- ասված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ