News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եւ առհասարակ Եվրոպայի դիրքորոշմանը Հայաստանում նախապատրաստվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։

«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում նախապատրաստվող վեթինգի, նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը համաձայնություն է ձեռք բերել, որ բոլոր դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Մյուս կարեւոր շեշտադրումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին: Հանձնաժողովը հայտարարել է՝ հստակ եւ աներկբա սահմանված է, որ ՍԴ նախագահը եւ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ