News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:

Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարեւոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որեւէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից: 

Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել եւ չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին:

Դեռեւս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, եւ հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ