News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության եւ գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:

Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը,  արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաեւ լոգիստիկ հարցերը,  հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրները։

Որոշ կետերի առնչությամբ  Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության» հիմնադրամին։

Նախարար Խաչատրյանը գինեգործների եւ կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առեւտրային կարգավորումները եւ հետաքրքրությունը։

Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն եւ գրավոր կփոխանցվեն նախարարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ