News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով:

Նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաեւ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում մեր հանրապետության մշտական ներկայացուցչությունների դիվանագետներին, ում ներկայումս վստահված է իրականացնել այս պատասխանատու առաքելությունը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է իր հետեւողական գործունեությունը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, արտերկրում Արցախի դրական վարկանիշի ամրապնդման եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական հզորացման ուղղությամբ»,- գրել է Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ