News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցի լուծումը որևէ կերպ չի անդրադառնալու բուն գործի քննության վրա։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 24–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազների պատճառաբանությունները զավեշտալի են.

«Ակնհայտ կոպիտ խախտումներով դեռևս նախորդ տարվանից այդ պրոցեսն ընթանում է, ես տրամաբանությունը չեմ հասկանում այդպիսի խախտումները պաշտպանելու, որովհետև գործի բովանդակային քննության վրա այն չի անդրադառնալու, այսինքն դրանից ոչ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն է հաստատվելու, ոչ էլ փոխվելու, պարզապես  սա նախորդ տարվանից սկսված իրավական տարբեր գործիքներով Ռաբերտ Քոչարյանին  ճնշումների ենթարկելու տրամաբանության մեջ է տեղավորվում»,–ասաց նա։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 24–ին կայացավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։

Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ