News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline ստարտափ ինկուբատորում հուլիսն անվճար վարպետության դասերի ու սեմինարների ամիս է։

Հուլիսի 24-ին ինկուբատորը հյուրընկալել է Խեսուս (Չուս) Լոզանոյին։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի-ի (BANA) իսպանացի ներդրող, Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի համահիմնադիր Լոզանոն բաց դաս է անցկացրել ստարտափների հիմնադիրների հետ։ Ինտերակտիվ խաղերով հանդիպմանը նա բացատրել է, թե ինչպես ճիշտ ներկայացնել բիզնես նախագիծը եւ տպավորել հավանական ներդրողներին։ Նա խորհուրդ է տվել խոսելիս կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա։ Ստարտափների ներկայացուցիչները pitch-եր են արել եւ լսել իրենց բացթողումների մասին։ 

Հուլիսի 25-ին «Schneider Group» գերմանական ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Դիանա Մովսեսյանը եւ Գեւորգ Կարապետյանը կներկայացնեն Հայաստանում կամ ԱՄՆ-ում բիզնեսը սկսելու վերաբերյալ իրավական եւ հարկային հակիրճ ակնարկ եւ կծանոթացնեն, թե ինչպես «Schneider Group»-ը կարող է աջակցել ստարտափներին եւ կպատասանեն բոլոր հարցերին։

Հուլիսի 26-ին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էմմա Առաքելյանը կխոսի, թե ինչպես ստարտափ թիմերը կարող են ճիշտ թիրախավորել միջազգային շուկան։ Շուրջ 25 տարվա բիզնես ռազմավարության, ՏՏ նախագծման եւ կառավարման փորձ ունեցող Էմմա Առաքելյանը հեղինակել է «The Business Caring Formula» գիրքը։

«Մենք միշտ կարեւորում ենք մեր թիմերի շփումը ակտիվ եւ փորձառու գործարարների հետ, հատկապես եթե նրանք ունենք միջազգային փորձ: Նրան տված գիտելիքները առավել օգտակար կարող են լինել մեր ստարտափների համար՝ միջազգային շուկայում հաջողության հասնելու հարցում, ու հենց դրան էլ մենք ձգտում ենք: Վստահ եմ, որ մեր ինկուբատորի թիմի ջանքերով նման հանդիպումներ դեռ շատ կլինեն ի օգուտ մեր մասնակիցների ու հայկական բիզնեսի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Վարպետության դասերով բոլոր հետաքրքրվողները կարող են այցելել Beeline ստարտափ ինկուբատորի ֆեյսբուքյան էջ՝ հետեւելու առաջիկա նորություններին։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ