News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Փհենյանն ասել է, որ հրթիռների վերջին արձակումը նախազգուշացում էր պատերազմի հարավկորեական «հրահրիչներին»՝ դադարեցնելու զենքի ներմուծումը եւ համատեղ զորավարժությունների անցկացումը (մասնավորապես ԱՄՆ-ի հետ)։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ հետեւել է փոքր հեռահարությամբ երկու բալիստիկ հթիռների արձակմանը. սա առաջին փորձարկումն էր այն բանից հետո, երբ հունիսին Կիմը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ համաձայնել վերսկսել միջուկազերծման բանակցությունները, տեղեկացնում է Reuters-ը։

Հրթիռային փորձարկումները կասկածներ են առաջացնում բանակցությունների վերսկսման շուրջ, որոնք արգելակվել էին Հանոյում փետրվարին Կիմի եւ Թրամփի գագաթաժողովից հետո։

«Մենք չենք կարող չմշակել զենքի գերհզոր համակարգեր, որպեսզի չեղարկենք մեր երկրի անվտանգության պոտենցիալ ու ուղղակի սպառնալիքները, որոնք գոյություն ունեն հարավում»,- Կիմին մեջբերում է Կորեայի պետական տեղեկատվական կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Պետական ԶԼՄ-ների միջոցով Փհենյանը ցուցադրում է աճող հիասթափությունն այն բանից, որ Սեուլը չի կատարել խոստացած համաձայնագիրը տնտեսական համագործակցության մասին կամ հաշտության համաձայնագրերը, ընդ որում՝ ներմուծել է նորագույն F-35 կործանիչներ եւ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացրել։

Գործակալությունը նշում է, որ Կիմը քննադատել է Հարավային Կորեայի իշխանություններին համատեղ զորավարժություններ կազմակերպելու համար, որոնք Թրամփը խոստացել էր դադարեցնել 2018-ի հունիսին Կիմի հետ իր առաջին հանդիպումից հետո։

Հյուսիսկորեական «Ռոդոնգ Սինմուն» պետական թերթը  հրապարակել է հրթիռների արձակման լուսանկարներ, որոնցում Կիմ Չեն Ընը հեռադիտակով հետեւում է էկրաններին, որոնցում երեւում է հրթիռի թռիչքի հետագիծը, ժպտում է եւ ծափահարում։

Կիմ Չեն Ընն ասել է, որ փորձարկումը «նախազգուշացում էր պատերազմի հարավկորեական զինվորական հրահրիչներին», եւ մեղադրել է հարավկորեացիներին «երկակի ստանդարտների» մեջ, քանի որ նրանք հայտարարել են, որ խաղաղության կողմնակից են, բայց միաժամանակ ներմուծում են նոր զենք եւ զորավարժություններ են անցկացնում։

Հարավային Կորեայի նախագահը պետք է դադարեցնի նման «ինքնասպան գործողությունները», ասել է Կիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ