News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը շարունակել է հավաքների մասին օրենսդրության քննարկումները։

Փաստաթուղթը ներկայացնելով՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ նա նույնացնում է քաղաքական հավաք, տոնակատարություն եւ ակցիա հասկացությունները։ Բացի այդ, նախատեսվում է մտցնել «բանակցությունների ինստիտուտ» հասկացությունը, այսինքն՝ ակցիայի կազմակեպիչները դրա անցկացման, տեղի եւ ժամի մասին կարող են բնակցություններ վարել իրավասու մարմինների հետ եւ գալ փոխհամաձայնության։

Հավաքները կարող են ընդհատվել միայն այն դեպքում, երբ խախտվում են որեւէ մեկի սահմանադրական իրավունքները եւ հասարակական շահը։ Եթե ակցիան խաղաղ է, սակայն իրավասու մարմինները դրա անցկացման մասին չեն տեղեկացվել, իրավապահ մարմիններն իրավունք չունեն դադարեցնել ակցիան։

Իր հերթին փաստաթղթի վերաբերյալ սեփական առաջարկությունն է արել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ պետք է վերանայել օրենսդրության 7-րդ կետը։ «Առաջարկում եմ 7-րդ հոդվածում ամրագրել հետեւյալ կետը. հավաքի կազմակերպիչը դրա ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվել է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձանց խմբի կողմից, ուրեմն հավաքի ղեկավարը հանդիսանում է այդ իրավաբանական անձանց ղեկավարը»,- հայտարարեց Աբրահամյանը։

Նրա առաջարկը հիմնականում Հայ ազգային կոնգրեսին էր վերաբերում։ Աբրահամյանը ցանկանում էր իմանալ՝ օրենքով ո՞վ է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքների ղեկավարը:

Արդարադատության նախարարն ընդունելի համարեց առաջարկը։ Թովմասյանը միաժամանակ ընդգծեց, որ ՀԱԿ-ը իրավաբանական-կազմակերպչական կարգավիճակ չունի։ Իսկ եթե խոսքը կոնկրետ ՀԱԿ-ի մասին է, ապա, նախարարի խոսքով, օրենքում կամ պետք է փոփոխություններ մտցնել կամ էլ դա այն օրենքը չէ, որ պետք է կարգավորի նմանօրինակ հարցերը։

Սակայն այս պատասխանը չբավարարեց Հովիկ Աբրահամյանին, ով ամեն դեպքում ասաց նախարարին. «Դե, մեկ անգամ էլ քննարկեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ