News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ է սահմանել բանակցություններ վարելու նրա մեծ վարպետության պատճառով: Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան իշխանությունների պարադոքսն ու հիմարությունն այն է, որ նրանք հայտարարում են իբր Զարիֆը իրանական քաղաքականության մեջ դերակատարում չունի, բայց անմիջապես նրան ամբողջությամբ բոյկոտում են»,- իր Twitter-յան էջում նշել է Մուսավին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Իրանի ԱԳ նախարարի դեմ սահմանափակումներ է մտցրել, քանի որ «ամերիկացիները խորապես վախենում են դոկտոր Զարիֆի տրամաբանությունից եւ բանակցություններ վարելու նրա տաղանդից»:

Չորեքշաբթի ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Զարիֆի դեմ պատժամիջոցներ է սահմանում: Նրա խոսքով՝ «Զարիֆը միջազգային հանրության համար իրանական ռեժիմի դեմքն է եւ գլխավորում է քարոզչության ու ապատեղեկատվության տարածումը Թեհրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ստեղծման եւ ահաբեկչական ցանցերի աջակցության օգտին»: Պատժամիջոցային ցուցակի մեջ հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ նրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու արգելք ԱՄՆ քաղաքացիների ու ընկերությունների համար:

Իրանի ԱԳ նախարարն ինքը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվելը չի ազդի ո՛չ իր վրա, ո՛չ իր ընտանիքի, քանի որ, նրա խոսքով, ինքը «Իրանի սահմաններից դուրս սեփականություն կամ որեւէ այլ շահ չունի»:

Զարիֆի համոզմամբ՝ Վաշինգտոնի մտցրած սահմանափակումների պատճառն այն է, որ ԱՄՆ-ն իրեն դիտարկում է «որպես ամբողջ աշխարհում Իրանի գլխավոր ներկայացուցիչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ