News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները «մանակամտություն» է անվանել, որը ավելի վաղ հայտարարել էր առանց նախապայմանների Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

«Մենք կարող ենք այդ պատժամիջոցները մանկամտություն անվանել, ես այլ մեկնաբանություն չունեմ: Նրանք ամեն օր հայտարարում են, որ ցանկանում են Իրանի հետ բանակցել, որ մտադիր են իրանական կառավարության հետ բանակցություններ վարել առանց նախապայմանների, որ ցանկացած պահի բանակցություններին պատրաստ են, բայց հետո պատժամիջոցներ են սահմանում ԱԳ նախարարի դեմ»,- հայտարարել է Ռոհանին իր ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլեւս Զարիֆին չի համարում առաջնային շփման անձ, նա այդպիսին է եղել միջուկային գործարքի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ն դուրս է եկել: Ավելի ուշ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ իրեն սպառնալիք է համարել ամերիկյան օրակարգին:

Չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, Իրանը եւ միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) ձեռք էին բերել պատմական պայմանավորվածություն՝ Իրանի միջուկային զենքի խնդրի կարգավորման մասին։ Ընդունվել էր Համատեղ համընդգրկուն գործողությունների պլան: Համաձայնագրով նախատեսվում էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն դուրս է գալիս պայմանագրից եւ իսլամական հանրապետության դեմ վերականգնում խիստ պատժամիջոցները: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Թեհրանի հետ նոր գործարքը քննարկելու պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների, սակայն վերջինը պահանջում է բանակցային գործընթացը սկսելու համար պատժամիջոցների հանում:

Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած Իրանը մայիսի 8-ին հայտարարել էր ՀՀԳՊ մի շարք դրույթների կատարումը դադարեցնելու մասին, որոնք առնչվում են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարների շեմը բարձրացրել է մինչեւ 300 կգ: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀԳՊ անդամ երկրները չեն կարողացել 60 օրում կատարել Թեհրանի պահանջները: Իրանն արդեն հարստացված ուրանի մակարդակը հասցրել է մինչեւ 4,5 տոկոսի (միջուկային գործարքով սահմանված էր 3,67 սահմանաչափը):

Իրանում նաեւ նշել են, որ հուլիսի 7-ից հետո (երբ սկսվել էր երկրորդ փուլը) 60 օր անց կանցնեն պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե միջուկային գործարքի անդամ երկրները «ԱՄՆ տնտեսական ահաբեկչության դեմ» չապահովեն Իրանի շահերը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի նախաձեռնած բոլոր քայլերը «շրջելի» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը ԱՄՆ-ի հետ նոր գործարք է ցանկանում. Թրամփ
Սա կապված է այն հանգամանքի հետ, որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իրանական տնտեսությանը…
Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային
Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն դժգոհությանը, Արագչին նշել է, որ հաշվի առնելով երկրի հետգեւոր...
Եվրոպական երկրների հետ միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի բանակցությունները «ավելի լուրջ են դարձել»
Վաեզին հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն Իրանի ԱԳ նախարարը եւ համաձայնագիրը ստորագրած 3 եվրոպական երկրները...
Թեհրանում հայտարարել են միջուկային գործարքով պարտավորությունները կրկին կրճատելու մասին
Այնուհետեւ կտրամադրվի 60-օրյա նոր ժամկետ, որպեսզի գտնվի այս խնդրի լուծումը…
Լավագույնը, որ ԱՄՆ-ն կարող է անել նավագնացության պաշտպանության համար, չմիջամտելն է. Զարիֆ
«Այստեղ մեզ կայունություն է պետք, բայց կայունությունը պետք է լինի բոլորի համար: Մեզ մոտ չի կարող կայունություն լինել ոմանց եւ անկայություն՝ մյուսների համար...
Իրանը բացահայտել է ցածր հարստացված ուրանի պաշարների ծավալը
«Ներկայումս մենք արտադրման լավ տեմպեր ունենք եւ մեր պաշարները գերազանցել են 300 կգն-ն առնվազն 60-ով՝ մինչեւ 70 կգ...