News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն գործողությունները պետք է տարածվեն նաեւ մարզերի վրա: Այս մասին հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ ռազմավարությունը նախորդներից կտարբերվի 3 հիմնական ուղղություններով. կպարունակի միջոցառումների գնահատման հստակ ֆինանսական բաղադրիչ, մոնիթորինգ, գնահատման չափանիշներ. օրինակ՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կարող է լինել չափանիշներից մեկը: Ընդ որում՝ ժամանակի ընթացքում ռազմավարությունը կզարգանա, կվերանայվի եւ կլրացվի: Իհարկե, փոփոխությունները կապված չեն լինի հայեցակարգային հարցերի հետ:

Խոսելով ապագա ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմնի մասին՝ նախարարը նշեց, որ քննարկվում են 2 կամ 1 մարմին տարբերակները: Եթե խոսքը նաեւ կանխող մարմնի ստեծման մասին է, որը կստանա ու կքննարկի կոռուպցիայի դեպքերի մասին դիմումները, ապա այն օպերատիվ տեղեկատվության կարիք կունենա: Այստեղ պակաս կարեւոր չէ նաեւ բնակչության տեղեկացվածությունը, քանի որ նրա մի մասը ընդհանրապես հակված չէ հայտնելու կոռուպցիայի փաստերի մասին: Այսինքն՝ մարմինը բնակչության օժանդակության կարիքն ունի, իսկ ապագա հակակոռուպցիոն կոմիտեն պետք է տեղեկացվի ստացվող դիմումների թվի մասին:

Այնուհետ, նախարարը թվարկեց, որ առաջանում են մի շարք հարցեր. հակակոռուպցիոն կոմիտեից եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումից հետո  ի՞նչ է լինելու մյուս քննչական մարմինների հետ: Ռազմավարությունը, դեռեւս վերջնական պատասխան չի տալիս այս հարցին:

«Ո՞վ է աշխատելու նոր մարմնում: Ինչպե՞ս են իրականացվելու  աշխատակիցների նշանակումները.՝ մեխանիկական տեղափոխու՞մ, թե՞ նոր մարդիկ: Որտեղից եւ ինչ փորձով, արժեհամակարգով նրանք կգան եւ ինչպես  է դա ստուգվելու: Այժմ որոշակի աշխատանք է տարվում վիճակագրության ուսումնաիսրման համար: Հակվում ենք նրան, որ աշխատակիցների մի մասը փորձառու լինի՝ հին կադրերից: Իհարկե, որոշակի ստուգումից հետո:

Երկրոդ մասը՝ նոր կադրերի պատրաստման ծրագրերն են: Սա անհրաժեշտէ  ժողովրդի վստահությունը ապահովելու համար»,-ասաց Բադասյանը:

Նրա խոսքով՝  նույն սկզբունքն աշխատելու է նաեւ ստուգող դատախազության նկատմամբ: Նախարարը հայտնեց, որ օրակարգում է կոռուպցիայի հարցով մասնագիտացված դատարանի ստեղծումը: Նաեւ քննարկվում է այդ դատարանում փորձառու դատավորների հետ նոր մարդկանց նշանակման հարցը:

Նախարարն ընդգծեց, որ ռազմավարության գերնպատակն է բացատրական ծրագրերի անցկացումը, որպեսզի մարդիկ հասկական կոռուպցիայի դեմ պայքրաի կարեւորությունը:

Ամեն ինչ անում ենք, որ մարդիկ հնարավորինս կարճ ժամանակում տեսնեն արդյունքը, հավաստիացրեց Բադասյանը:

Ինչ վերաբերում է  ապօրինի ունեցվածքին, ապա Բադասյանի խոսքով՝ այստեղ քննարկվում  է նաեւ հարցը, թե ով է դրանով զբաղվելու՝ հնարավոր է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Թվարկելով նշված նպատակները, նախարարը հավելեց, որ դրանց հասնելու համար կա ոչ պակաս կարեւոր խնդիր՝ ոչ բավարար տեխնիկական ապահովման տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ