News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիմա Երեւանի կենդանաբանական այգում կա կենդանիների 128 տեսակ՝ գիշատիչներ, սողուններ, ձկներ, թռչուններ եւ շատ այլ կենդանիներ. ընդհանուր 705 գլուխ կենդանի: Վերջին կես տարում այգում դրանց քանակն ավելացել է 183 գլխով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմի աշխատակից Շահանե Բաղդասարյանը:

Կենդանաբանական այգում յուրաքանչյուր կենդանի ապրում է իր տարածքում, որը հարմարեցված է նրա տեսակային յուրահատկություններին: Այստեղ կենդանիներին կերակրում եւ մեծացնում են հատուկ մշակված ծրագրով: Կենդանաբանական այգում կան բոլոր անհրաժեշտ կերերը, իսկ կերակրելու ռեժիմը յուրաքանչյուր տեսակի համար անհատական է կազմված: Այցելուները նույնպես կարող են կերակրել այգու բնակիչներին, բայց միայն հատուկ կերով, որը վաճառվում է այգում:

Երեւանի կենդանաբանական այգում սանիտարա-հիգիենիկ միջոցառումներն անցկացվում են ամեն օր: Ամռանը մեխանիկական մաքրումը կատարվում է օրական մի քանի անգամ, իսկ ախտահանում է կատարվում ամեն ամիս:

«Հայաստանի կլիման թույլ է տալիս հարմար պայմաններ ստեղծել ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կենդանիների համար: Կենդանիներն էլ, օրինակ՝ ամուրյան վագրերը, կարող են հարմարվել այն պայմաններին, որտեղ ապրում են», - ասաց Բաղդասարյանը:

Յուրաքանչյուրը կարող է օգնել բարելավել կենդանիների կյանքի պայմանները: Դրա համար Երեւանի կենդանաբանական այգում գոյություն ունի հատուկ ծրագիր:

Օրինակ՝ ծրագրի շրջանակում բարեկարգվել է վագրերի համար տարածքը՝ բոլոր հարմարություններով՝ ջրվեժով, ծառերով, շոգից թաքնվելու համար հատուկ մեծ քարերով:

Ցանկացած մարդ կարող է իր ներդրումն ունենալ կենդանաբանական այգու զարգացման գործում եւ դառնալ կենդանիներից մեկի խնամակալը:

Խնամակալությկունը ձեւակերպվում է մեկ տարով, իսկ մարդուն հատուկ նշան-անցագիր է տրվում կենդանուն այցելելու համար, ինչպես նաեւ այդ նշանը խնամակալին հնարավորություն է տալիս մասնակցել հատուկ միջոցառումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ