News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Արդեն չորրորդ տարին է՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, երիտասարդ կամավորների և բարեգործների աջակցությամբ Հաղարծնի վանական համալիրում նշվում է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը։

Սովորաբար միջոցառումն անցկացվում է Խաղողօրհնեքին նախորդող կամ դրան հաջորդող շաբաթվա ընթացքում։

Այս տարի Հաղարծնի շաբաթն ազդարարեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, իսկ հանդիսավոր բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Տավուշն աշխարհի աչքերով» խորագրով նկարների ցուցահանդես, առավոտյան ժամերգություն, հոգևոր զրույցներ, խաչքարագործությանը, փայտի փորագրությանը, կավագործությանը, գորգագործությանը, կարպետագործությանը, մետաքսանկարչությանը նվիրված վարպետության դասեր․ այս ամենը ներառված է տոնական շաբաթվա ծրագրում։

Հաղարծնի շաբաթը, որին մասնակցում են նաև Տավուշի տարբեր քաղաքներից և համայնքներից, նպատակ ունի ամրապնդել երիտասարդների և հոգևորականների միջև կապը, ինչպես նաև հնարավորություն տալ զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին և ուխատվորներին ծանոթանալ Տավուշի մշակույթին։

Տավուշի թեմի կամավոր երիտասարդ Տ․ Օհանյանի կարծիքով Հաղարծնի շաբաթը ժողովրդական միջոցառում է, քանի որ այն ներկայացնում է ժողովրդի աշխատանքը, ժողովրդի մշակույթը, բացի դա այն լավ հնարավորություն է երիտասարդների ինքնադրսևորման համար։

Հաղարծնի շաբաթը կամփոփվի օգոստոսի 18-ին՝ Խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է հակասեմիտիզմի «անմարդկային, ոչ քրիստոնեական» վերածնունդը
Ամենուր վերածնվում է հրեաների հետապնդումը։ Մենք եղբայրներ եւ քույրեր ենք։ Հրեաները մեր եղբայրներն են։ Եւ նրանց չի կարելի հետապնդել․․․
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է «գաղտնազերծել» Վատիկանի գաղտնի արխիվը
Պոնտիֆիկը պաշտոնապես փոխել է Սուրբ Աթոռի արխիվի անվանումը․․․
Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները
«Մի ընկերացեք քրիստոնյաների ու հրեաների հետ...
Վատիկանում աղոթքների համար «խելացի տերողորմյա» են ստեղծել
Նոր գաջեթը բավական օրիգինալ տեսք ունի, այն լիովին կարելի է օգտագործել որպես դեկորատիվ թեւնոց․․․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոզամբիկ, Մավրիկիա եւ Մադագասկար կղզիներ
Հռոմի պապն սկսել է իր հովվապետական այցելությունն Աֆրիկայում...
Թուրքիայում սաստկանում են քրիստոնյաների հետապնդումները
Թուրքիան ուժեղացրել է քրիստոնյաների հետապնդումները...