News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, NEWS.am-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվության ծառայությունից։

Հագեցած հանդիպման օրակարգում 2 երկրների միջեւ համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից եւ գիտությունից մինչեւ մշակույթ ու սպորտ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրին առնչվող հարցերը։ Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցային կապերի խթանման եւ Չեխիայի համապատասխան կառույցների հետ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ձեւաչափերի ստեղծումը նույնպես կարեւորվել է նախարարի կողմից։

Կողմերը քննարկել են նաեւ STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ համագործակցային ծրագրերի իրականացման հնարավորության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում հայ-չեխական փոխգործակցությունը լայն հեռանկար ունի։

Նախարար Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել կիսել Հայաստանի դպրոցների մշակութային եւ տեխնոլոգիական կրթության փորձը։ Դեսպան Բեդրիխ Կոպեցկին էլ հայտնել է իր հետաքրքրվածությունը կապված հայկական դպրոցներում «շախմատ» առարկայի դասավանդման եւ Չեխիայում այս փորձի կիրառման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ