News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերն այցելել են Գյումրի՝ հերթական ընտանիքին աջակցելու համար: Հայրենակիցներից շատերի նման, Հովհաննիսյաններն էլ իրենց տունը կորցրել են 1988թ.-ի երկրաշարժի հետեւանքով: Դրան հաջորդել են մի փոքրիկ ավտոտնակում ապրելու, ապա՝ քարաշեն կիսակառույց գնելու եւ այն տուն դարձնելու փորձերի երկար ու ձիգ տարիները: Արմենին հաջողվել է բազմանդամ ընտանիքի հոգսերին զուգահեռ՝ տանիք կապել, բայց քսան տարվա ձեռքբերումները շատ չեն եղել. վերանորոգման աշխատանքները մնացել են անավարտ:

Գյումրեցի ընտանիքի համար բնակարանային պարզ եւ հարմարավետ պայմաններ ստեղծելը թվացել է անհավանական: Ֆինանսական եւ առողջական խնդրիներով պայմանավորված՝ շինարարությունը, կիսաքանդ խոհանոցի եւ սանհանգույցի խնդիրներն աչքաթող են արվել:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրով, Հովհաննիսյանների խնդրի լուծման իրատեսական ճանապարհը գտնվել է: Գործընկեր կառույցների կամավորները մասնակցել են շինարարությանն ու կատարել հատակի բետոնացման աշխատանքներ։

«Գաղտնիք չէ, որ մենք մեր ծրագրերի մեջ զգալի տեղ ենք հատկացնում սահմանամերձ գյուղերին: Այնուամենայնիվ, չենք կարող սահմանափակվել դրանով եւ ձգտում ենք հնարավորության սահմաններում՝ օգտակար լինել նաեւ մյուսներին: Բնակարանային խնդիրը, ցավոք, արդիական է հանրապետության տարբեր բնակավայրերում: Գիտեմ, որ շատերը Գյումրի բառն ասելիս, անկախ իրենց կամքից՝ քանդված քաղաքի պատկեր են հիշում: Ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ կիսաքանդ պատեր այլեւս չեն լինի, բոլորը կունենան կառուցված ու գեղեցիկ տներ՝ անկախ իրենց բնակության վայրից: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարիների գործընկերության արդյունքում, կողմերին հաջողվել է լուծել ավելի քան 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Ավարտին են հասցվել կիսակառույցների եւ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տների շինարարական աշխատանքներ:

«Մենք ընտանիքներին օգնում ենք, որպեսզի բարեկարգ պայմաններ ստեղծեն եւ բարեկեցիկ ապագա կառուցեն իրենց երեխաների համար: Այս ընտանիքի երեք անչափահասներն արժանի են մեծանալու ավելի լավ պայմաններում: Դա անհրաժեշտ է նաեւ կայացած, պատասխանատու քաղաքացի ունենալու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Շիրակի մարզում կառուցվել է 12 տուն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ