News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում։ ՊՎԾ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի շահագործումը թույլ չտալու այսպիսի կոչով է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Քանի որ ժամանակային առումով չգիտեմ, թե երբ կհանդիպեմ վարչապետ Փաշինյանին, և Ամուլսարի հարցն ու նախորդ

հանցավոր ռեժիմների ռևանշիստական քայլերը նոր փուլ են մտնում, հրապարակային կոչս եմ ուղղում ՀՀ վարչապետին.

Հարգելի վարչապետ, իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում, իսկ ես ապօրինաբար մեկուսացված եմ իշխանությունից և չեմ կարող մասնակցել նախորդներին պատսախանատվության դաշտ բերելու, ապաև՝ պետականաշինության կարևոր գործընթացին, կոչս ու խնդրանքս.

Նախորդներն առանց այն էլ իրենց հանցավոր պայմանավորվածություններով Հայաստանը դարձրել են հանքաստան, իսկ հեղափոխությունը ենթադրում է հեղափոխություն նաև այս ասպարեզում։ Ուստի չպետք է մի կազմակերպության կատարած փորձաքննության վրա թույլ տալ, որ հայրենիքի ևս մի կարևոր տարածք դառնա կորսված ու վտանգավոր։ Չվախենալով շահագրգիռ մյուս կողմից հնչող միջազգային ատյաններ տանելու հաթաթաներից՝ անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում, ընդառաջ գնալ սեփական ժողովրդին ու դուրս գալ նախորդների լարած թակարդից։

Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը և իր հանցավոր բանդան օր առաջ պատասխան տան պետության ու ժողովրդի դեմ գործած բոլոր հանցանքների համար, այդժամ կսկսվեն և չեն մտածի, թե ինչպես հարձակվել ու նորից զավթել իշխանությունը։ Փոփոխությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, իսկ գաղջ մթնոլորտի մասնագետներն իրենց մեդիա և ֆեյքադաշտով անցել են խորը հարձակման. արագությունը մեծացնելու ժամանակն է։

Ձեզ հարգող, Հայաստանի զարգացման և ուժեղացման հավատավոր մարտիկ, ՀՀ հպարտ քաղաքացի

Դավիթ Սանասարյան

Սիրում եմ բոլորիդ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Փորձաքննության արդյունքերի հրապարակումից հետո նոր ակցիաներ սկսվեցին՝ պահանջելով թույլ չտալ Ամուլսարի շահագործումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել