News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դիտեցի Փաշինյանի «լայվը» եւ խղճացի նրան, մարդ, ով տարիներ շարունակ հասարակությանը «կերակրել է» օրվա իշխանությունների չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների եւ այլ չար բաների մասին հեքիաթներով, այսօր դարձել է ինքն իր ասածների թիվ մեկ հերքողը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, գրառումը վերնագրելով՝ Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի։

«Ամուլսարի կաշառքով լիցենզիաների մասին էր խոսում, հիմա պարզվեց, որ չի եղել ոչ մի կաշառք եւ ոչ մի կեղծ լիցենզիա, բնապահպանությունից էր խոսում, հիմա պարզվեց, որ չկա նման խնդիր: Ավելին, դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով պետական բյուջեից 400․000 դոլար մսխեց դա ապացուցելու համար։ Իսկ օրերս Նիկոլը հրահանգեց փակել Բաղրամյան 19-ի դարպասները "հպարտ" քաղաքացիների առաջ ու ոստիկանական բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար։ Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի եւ ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի եւ դա կարեւոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր եւ այլն։ Եզրահանգում՝ մենք , նախկին իշխանությունը, ճիշտ էինք մեր որոշումներում, չկար դրանցում ոչ մի կոռուպցիոն գործարք, չկար ոչ մի կեղծ լիցենզիա եւ չարաշահում, և դու, Նիկոլ-վարչապետ, քո ընդդիմադիր գործունեության ընթացքում մարդկանց խաբել ես ստով ու կեղծիքով,․ տարիներ շարունակ մարդկանց մանիպուլացրել ես եւ եկել իշխանության։ Եթե ,մենք որպես նախկին իշխանություն, կոռումպացված էինք, ինչպես ժամանակին կոկորդդ էիր պատռում, գոռալով այդ մասին, ուրեմն՝ դու եւս կոռումպացված ես, որովհետեւ այսօր նույն որոշումն ընդունեցիր, ինչ նախկին իշխանությունը: Ու սա այն դեպքն է, որ այս երկընտրանքի մեջ չկա քեզ համար չարյաց փոքրագույն, քանզի ինքդ ես չարիք դարձել երկրի համար»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ