News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը, անկասկած, միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երրորդ քայլին կդիմի, եթե այդ թեմայի շուրջ բանակցությունները արդյունք չտան: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն դեպքում, եթե բանակցություններում առաջընթաց չլինի, միջուկային գործարքի շրջանակում   պարտավորությունների կրճատման երրորդ քայլը անխուսափելի կլինի», - Tasnim-ը մեջբերում է Վաեզիի խոսքը: Միեւնույն ժամանակ, նա նշել է «ֆրանսիական կողմի հետ խորհրդակցությունների դրական դինամիկան»:

2019 թվականի մայիսի 8-ին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տալիս դրանց կատարմանը վերադառնալու համար: Հուլիսի 7-ին Թեհրանն անցել էր կասեցման երկրորդ փուլին (հայտարարել էր 3,67 տոկոսից ավելի ուրանի հարստացման մասին) եւ խոստացել յուրաքանչյուր 60 օրը մեկ պարտավորությունները կրճատել, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ