News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադդրբեջանից հարկադրված փախուստի դիմած նախկին զինվորականը պատմել է բռնաճնշումների եւ վնասարարության մասին:

Turan-ի համար փորձագետին դիմելու առիթը Կասպից ծովում ընկած կործանիչի մեկ ամիս ձգձված որոնումներն էին:

Պարբերականը նշում է, որ դեռեւս չեն դադարում թռչունի հետ ՄիԳ-29-ի բախման պատճառով կործանման մասին վեճերը, երկրորդ պլան է մղվում մեկ այլ կարեւոր հարց. Ինչու են օդանավն եւ օդաչուին որոնել մի ամբողջ ամիս: Ինչու էին ստիպված հրավիրել թուրք մասնագետների, իսկ հետո նաեւ ռուս զինվորականների:

«Պաշտոնական անձինք պարզ բացատրություններ չեն տվել այս հարցերին՝ պարբերաբար հայտարարելով, որ որոնման դժվարությունները կապված են եղանակային վատ պայմանների հետ:

Այս օրերին հաճախ են հիշվել ՄիԳ-29-ի համանման կործանման դեպքերը, համարյա նույն տեղում 2008-ին եւ Բաքվից հարավ ուղղաթիռի կործանումը 2013-ին: Երկու դեպքում էլ մահացածները եւ մեքենաները գտնվել են բավականին արագ:

Ընդ որում՝ ներգրավվել են միայն տեղացի մասնագետներ եւ սարքավորումներ:

Այդ դեպքում ինչո՞ւ 11 տարի անց մասնագետներ եւ սարքավորումներ չկան եւ ստիպված էին դիմել օտարերկրյա մասնագետներին:

Այս հարցերի պատասխաններն անսպասելի եկան ԱՄՆ-ից, մի մարդուց, ով անմիջական մասնակցություն է ունեցել 2008 եւ 2013 թվականների փրկարարական աշխատաքներին:

2008-ին ՄիԳ-29-ի կործանումից հետո ՊՆ ղեկավարության կողմից ստեղծվել է համաշխարհային ստանդարտներին համապատասխան աշխատանքային խումբ՝ որոնողա-փրկարարական համակարգի կատարելագործման նպատակով

Այս աշխատանքը հանձնարարել են ՌԾՈՒ ղեկավարությանը, եւ 2011-2012 թվականներին ստեղծվել է յուրահատուկ որոնողա-փրկարարական համակարգ, որը թույլ է տալիս կարճ ժամկետում իրականացնել ծովում դրված խնդիրը:

Բավական է նշել, որ այդ շրջանում ստեղծված յուրահատուկ սոնար համակարգը 30 անգամ ավելի արդյունավետ էր այժմ օգտագործվողներից, ինչը նշանակում է որոնելիս ժամանակի նվազագույն կորուստ: Այս արդյունավետությունը հաստատվել է 2013 թվականին, երբ ծովն ընկած մարտական ուղղաթիռը եւ նրա անձնակազմը գտնվեցին մեկ օրում, նշել է մասնագետը:

Պատճառը, որ նշված սարքավորումը փաստացի ոչնչացվեց, իսկ գրագետ մասնագետների թիմը ցրվեց կամ ստիպված էր երկրից հեռանալ, երկրի Ռազմական դատախազության նպատակաուղղված գործունեությունն էր, պնդում է 2011 թվականին ստեղծված որոնողա-փրկարարական համակարգի հեղինակներից մեկը՝ Geo Globe ընկերության նախկին ղեկավար Ֆուադ Մեհրալիեւը:

Ստիպված լինելով Ադրբեջանից հեռանալ եւ ապաստան գտնել ԱՄՆ-ում՝ Մեհրալիեւը Turan գործակալության հետ հարցազրույցում տեղի ունեցածի մանրամասներ է ներկայացրել:

Ամեն ինչ սկսվեց 2013 թվականի հոկտեմբերին, երբ պաշտոնանկ արվեց, այնուհետեւ կալանավորվեց ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահին Սուլթանովը եւ Նավիգացիայի ծառայության առաջին աստիճանի կապիտան Գասիմ Գուլիեւը: Դրան հաջորդեցին 35 սպաների եւ տարբեր ծառայությունների ու գերատեսչությունների աշխատակիցների կալանավորումները, որոնք համագործակցել էին ՌԾՈՒ-ի հետ:

Որոնողա-փրկարարական համակարգը հանվեց ՌԾՈՒ Նավիգացիայի ծառայության կազմից եւ փոխանցվեց պաշտպանության նախարարության տեղագրության վարչությանը: Անձնակազմը՝ բաղկացած կրտսեր սպաներից, որոնք ուսուցում էին անցել եւ ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով աշխատելու փորձ ունեին, սկսեցին ծառայությունից հեռանալ: Ընդ որում՝ ծառայության նոր կազմը հավաքվում էր նրանցից, ովքեր պատրաստ էին ցուցմունք տալ ՌԾՈՒ նախկին հրամանատարության դեմ, պնդում է Մեհրալիեւը:

ՌԾՈՒ հրամանատարության դեմ բռնաճնշումները շարունակվեցին Ռազմական դատարանում: «Տեսնելով Ռազմական դատախազության սադրած այս ակնհայտ եւ վտանգավոր միտումը՝ ես ստիպված էի երկիրը լքել»,- ասում է Ֆուադ Մեհրալիեւը: Հարցին՝ ո՞րն էր դատախազության կոնկրետ մեղադրանքը, Մեհրալիեւը պատասխանել է, որ հարցաքննությունների ժամանակ իրենից պահանջում էին ցուցմունքներ տալ ՌԾՈՒ նախկին ղեկավարության եւ պաշտպանության փոխնախարարներից մեկի դեմ: Ընդ որում՝ իրենից պահանջում էին խոստովանել, որ ՌԾՈՒ-ի հետ իր ընկերության պայմանագրերը (ի դեպ, հաստատվել է Կառավարության կողմից) խարդախությամբ էին կնքվել եւ երկրին վնաս են պատճառել:

Վերջին անգամ դա եղել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ի հարցաքննության ժամանակ: «Մի քանի ժամ հետո ես երկիրը լքեցի, իսկ 7 ամիս անց՝ 2015 թվականի ապրիլի 27-ին, իմ դեմ քրեական գործ հարուցեցին՝ ՔՕ 179.3.2 (ծանրացուցիչ հանգամանքներում պետական միջոցների յուրացում եւ վատնում) եւ 313 (պաշտոնեական կեղծիք) հոդվածներով»,- ասել է Մեհրալիեւը: Հարցին՝ ի՞նչն էր համարվում յուրացում եւ խարդախություն, նա պատասխանել է, որ քննիչը պահանջում էր խոստովանել, որ պայմանագրում աշխատանքների արժեքը ուռճացված է եւ նշված են աշխատանքներ, որոնք չեն կատարվել: «Փաստաբանի հարցին՝ որտեղի՞ց եք վերցրել այդ գները: Քննիչն ասաց՝ Համացանցից: Այդ ժամանակ փաստաբանը մեջբերեց պայմանագրի տեքստը, որում ասվում էր, որ կատարած աշխատանքի գինը ներառում է սարքավորումները, ապահովագրությունը, երաշխիքները, գործուղման ծախսերը, ներմուծման-արտահանման գործարքները եւ ընկերության շահույթը»,- ասել է Մեհրալիեւը: Ռազմական դատախազության ճնշումը տեղի է ունեցել  այն բանի ֆոնին, որ պետական ոչ մի կառույց, ում հետ պայմանագիրը ստորագրվել էր՝ պաշտպանության նախարարությունը, ՌԾՈՒ-ն եւ Կառավարությունը պահանջներ չեն ներկայացրել եւ արդյունքից գոհ էին, նշել է նա:

Որքա՞ն ժամանակ կտեւեր ՄիԳ-29-ի որոնումը, եթե օգտագործվեր GeoGlobe որոնողական համակարգը: Ի պատասխան հարցին Մեհրալիեւը նշել է, որ 2-3 օրից ոչ ավելի: Ինչ վերաբերում է հատակից օդանավը բարձրացնելուն, ապա դա կախված է եղանակից եւ խորությունից: Ամեն դեպքում, դա կպահանջեր 1-3 օր: «Երկրից հեռանալուց գրեթե 5 տարի հետո կարող եմ ասել, որ մեր ստեղծած յուրահատուկ համակարգը նպատակադրված ոչնչացվեց, պատրաստված մասնագետները բռնաճնշումների ենթարկվեցին կամ երկիրը լքեցին: Այս ամենի նպատակը վնասարարությունն էր: Որպես արդյունք՝ 2014 թվականից հետո Կասպիցում մեր ենթակառուցվածքը պաշտպանված չէ արտաքին եւ տեխնածին ազդեցություններից»,- կարծում է Մեհրալիեւը:

Ինչ վերաբերում է ՌԾՈՒ նախկին հրամանատար Շահին Սուլթանովին առաջադրված մեղադրանքներին, ապա քննության եւ դատավարության շրջանում նրա դեմ լրատվամիջոցներով վարվում էր սեւացնելու նպատակաուղղված արշավ: Դատապարտվելով 8,5 տարվա ազատազրկման՝ Սուլթանովը չհանձնվեց եւ ապացուցեց, որ իր դեմ մեղադրանքները կեղծ են: Դրա շնորհիվ նրա եւ մնացյալ սպաների ազատազրկման  պատիժը փոխարինեցին պայմանական պատժով, հայտնում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ