News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին սեղմ ծանոթացրեց դեսպանների եւ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներին:

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ նախարարը նշեց, որ ամենամյա հանդիպումն այս անգամ նոր ձեւաչափով է անցկացվում եւ առաջինն է երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Հանդիպումը հնարավորություն է տալիս հստակեցնելու նպատակները, առաջնահերթությունները, արտաքին քաղաքականության սկզբունքները եւ այն իրականացնելու առավել արդյունավետ ուղիները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ-ուղերձը:

Նախարարը տեղեկացրեց, որ համաժողովի աշխատանքին եւ քննարկումներին մասնակցել են կառավարության անդամները, եւ սա զգալիորեն նպաստել է առաջնահերթությունների հստակեցմանը: Սա մեզ համար կարեւոր միջոցառում է գերատեսչությունների համակարգումն ամրապնդելու տեսակետից, նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ քաղաքակրթական եւ պատմամշակութային արժեքների գիտակցումը ամուր հիմքով հարաբերությունների կառուցման բացառիկ հնարավորություն է տալիս: Համաժողովն ընթանում է «Արժեքները պրակտիկայում, գործում: Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Ըստ այդմ՝ նախարարն առանձնացրեց արժեքների 3 խումբ՝ քաղաքակրթական, պատմական ժառանգություն, ժամանակակից ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, որոնք հայ ժողովուրդը պաշտպանել է թավշյա հեղափոխության եւ հաջորդած ընտրությունների ժամանակ:

Նախարարը նշեց արտաքին քաղաքականության 3 հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանություն, հայությունը որպես արտաքին քաղաքականության կենտրոն, համագործակցություն: ԱԳ նախարարը չհամաձայնվեց, որ արժեքների վրա կառուցված քաղաքականությունն անհեռատես է: Հայաստանի դեպքում հակասություններ չկան արժեքների եւ շահերի միջեւ, շեշտեց Մնացականյանը:

ԱԳ նախարարը հատուկ կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը եւ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի, Եվրանեսթի, մյուս բոլոր խորհրդարանական կառույցների հետ համագործակցությունը:

Համաժողովի շրջանակում նախատեսված են ձեռներեցների եւ գինեգործների հետ դեսպանների հանդիպումներ: Դիվանագետները վաղը կայցելեն Գյումրի եւ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ կհանդիպեն մարզի ձեռներեցների հետ, որպեսզի ավելի լավ հասկանան մարզերի հնարավորությունները եւ թե ԱԳՆ-ն ինչպես կարող է օգնել մարզերի զարգացմանը: Համաժողովի վերջին 2 օրերին դիվանագետները կայցելեն Արցախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ