News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ, քիչ առաջ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին ժամը 13:00–ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանը տեղեկացրե,ց որ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ