News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պակիստանը առավելագույն հնարավոր պատասխան կտա վիճելի Քաշմիրում Հնդկաստանի գործողություններին, եւ միջազգային հանրությունը պատասխանատվություն կկրի ցանկացած «աղետալի» հետեւանքի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իմրամ Խանը, փոխանցում է Reuters-ը:

«Ես աշխարհին հայտնել եմ, որ Պակիստանը չի ցանկանում պատերազմ, բայց միաժամանակ չի կարող իր անվտանգության եւ ամբողջականության հետ կապված խնդիրներից հեռու մնալ»,- ասել է Խանը:

«Մենք պատրաստ ենք թշնամուն առավելագույն ամբողջական պատասխան տալ: Հակառակ դեպքում միջազգային հանրությունը կկրի աղետալի հետեւանքների պատասխանատվությունը»,- հավելել է նա:

Պակիստանը Քաշմիրից երբեք չի հեռանա, ասել է բանակի հրամանատար, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան: «Մենք պատրաստ ենք զոհաբերության Քաշմիրի մեր եղբայրների համար, մեր պարտքը կկատարենք մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ վերջին զինվորը եւ մինչեւ վերջին շունչը»,- ասել է նա:

Հնդկաստանը զորքերը մտցրել է Քաշմիրի հովիտ, սահմանափակել է տեղաշարժը եւ կապն ընդհատել այն բանից հետո, երբ վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 5-ին հետ է կանչել Քաշմիրի հատուկ կարգավիճակը:

Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրը զրկվել է սեփական օրենքների մշակման իրավունքից, ոչ ռեզիդենտներին թույլ է տրվել այնտեղ անշարժ գույք գնել փոփոխությունների համաձայն, որոնք, կառավարության խոսքով, նպաստելու են զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ