News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեսպանների ամենամյա հանդիպման արդյունքները, որը կայացել էր անցյալ շաբաթ:

Նախարարը հիշեցրեց, որ «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհում» կարգախոսով անցկացվող հանդիպմանը մասնակցել են կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ներկայացուցիչները: Չնայած հանդիպումն ամենամյա է, այն առաջինն էր երկրում թավշյա հեղափոխությունից հետո, հիշեցրեց նախարարը: Նպատակն էր առաջնահերթությունների հաստատումը եւ դրանց իրականացման ուղիների նշումը: Նա հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության իրականացման առումով որոշվել է արժեքների 3 հարթություն եւ աշխատանքի 3 ուղղություն՝ ինքնիշխանություն, հայության շահերին կենտրոնական տեղի հատկացում, համագործակցություն:

Հավաքն անցկացվել է նոր ձեւաչափով թեմատիկ քննարկումների շրջանակում: Նախարարը շեշտեց հանդիպման կիրառական նշանակությունը, քանի որ դիվանագետների հետ հանդիպել են նաեւ գործադիր իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները եւ ձեռներեցները, հանգամանալից հանդիպում է եղել վարչապետի հետ: Գյումրիում օրը նվիրվել է մարզերի զարգացմանը եւ դրան նպաստելու դեսպանությունների հնարավորություններին:  

Հանդիպում է կայացել Ամենայն հայոց կաթողիկոսի, Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի հետ: Տեղի է ունեցել այցելություն Արցախ: «Առանց այս այցի հավաքը լիարժեք չէր լինի»,- նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Արցախում տեղի են ունեցել հանդիպումներ ԱԳ նախարարի եւ նախագահի հետ:

«Սա անչափ հարմար հարթակ է քննարկումների, կարծիքների փոխանակման, նպատակների հստակ որոշման եւ կառավարության ծրագրի իրականացման համար: Հանդիպումը չափազանց հաջողված էր»,- նշեց ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ