News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, նիստ է գումարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Քիչ առաջ այնտեղ ժամանեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին:

Ներկա է նաեւ Էդգար Առաքելյանը, ով օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել:

Դեռ նիստը չսկսված, ՔՊ շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ասաց առանց մեկնաբանության ու արագ հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց վերադարձավ՝ ինչ-որ փաստաթղթեր ձեռքին:

Ըստ որոշ տեղեկությունների, այսօրվա նիստում քննարկվելու է նաեւ Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումը, որի ամբողջական տեքստը դեռ չի հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ