News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր չէ խթանել կապ որեւէ կերպ աջակցել անօրինական ներգաղթին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մեկնաբանելով Գերմանիայից ՀՀ մի խումբ քաղաքացիների արտաքսումը, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները պնդում են, որ բուժման կուրս են անցել Գերմանիայում, եւ այժմ բուժումն անհնար է դարձել:

Նախարարը հիշեցրեց  ռեադմիսիայի մասին համաձայնագրի գոյության մասին:

«Հայաստանը չի խթանի անօրինական ներգաղթը: Կամ ամեն ինչ օրենքով, կամ՝ ոչ: Համատեղել չի ստացվի»,- նշեց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է դա տեղի ունենում, նախարարը նշեց, որ Գերմանիայի իշխանությունները նախ տեղեկացնում են, ապա նրանց հնարավորություն են տալիս ինքնուրույն լքել երկիրը: Եթե հակառակ կողմը քայլեր չի ձեռնարկում փախստականի կարգավիճակ ստանալու, իրավական բոլոր գործընթացների ավարտի, ցուցում ստանալու (այն մասին, որ բուժումը հնարավոր է հենց Գերմանիայում) կամ ճանապարհորդելու անհնարինության համար, ապա արտաքսման է ենթարկվում:

«Կյանքերի եւ ճակատագրերի հարց է: Յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում իր էմոցիաներն ու արտացոլում իրականությունը: Սակայն մի բան հստակ է՝ մենք չենք կարող աջակցել անօրինական ներգաղթին: Մեզ համար կարեւոր է ընդլայնել մեր քաղաքացիների հնարավորությունն ու ԵՄ երկրների հետ շփումները»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ