News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հարություն Բաբայանը, Աննա Կոստանյանը, Վահագն Թեւոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հյուրընկալվել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում իր ղեկավարած հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են երկու հայկական հանրապետությունների օրենսդրությունները հնարավորինս ներդաշնակեցնելուն ուղղված հարցեր, անդրադարձել ոլորտային հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Պատգամավորներն առանձնապես կարեւորել են երկու հանձնաժողովների կողմից հուշագրի առաջիկա ստորագրումը, ինչը, ըստ նրանց, նոր որակ կհաղորդի միջխորհրդարանական համագործակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ