News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ին՝ իր ամենամյա շնորհանդեսի ժամանակ, Apple-ը, ինչպես եւ անցած տարի, ցույց կտա երեք նոր iPhone. հիմնական մոդելը, դրա մեծ դիսփլեյով տարբերակը եւ ավելի մատչելի սարքը (2018 թվականին դա iPhone XR-ն էր), տեղեկացել է Bloomberg-ը: Նոր սմարթֆոնի անունը դեռեւս հայտնի չէ: Apple-ն ավանդաբար չի բացահայտում, թե ինչպիսի ապրանքներ ցույց կտա միջոցառման ժամանակ:

Ամենայն հավանականությամբ՝ 2019 թվականին iPhone-ը կունենա մեկական հավելյալ տեսախցիկ: iPhone XR-ի փոխարինողը կունենա երկու տեսախցիկ, կավելանա տեսաօբյեկտիվը:  Հիմնական մոդելները կունենան երեք տեսախցիկներ, կավելանա լայն անկյուն ունեցող լինզան: Bloomberg-ը խոստանում է, որ կմեծանա լուսանկարների կարգավորումը եւ զգալիորեն կլավանա վիդեոյի որակը: iPhone-ը կկարողանա օգտագործել արհեստական ինտելեկտ լուսանկարները մշակելու եւ տեսանյութերը խմբագրելու համար հենց տեսագրության ժամանակ: Բացի այդ, ուշադրություն կդարձվի ոչ բավարար լուսավորության դեպքում նկարահանմանը: Կթարմացվի դեմքերը ճանաչելու Face ID տեխնոլոգիան. հեռախոսը կկարողանա ճանաչել սեփականատիրոջը, եթե անգամ դրված լինի սեղանին. հենց տեսախցիկին ուղղված հայացքը չի պահանջվի, գրում է Forbes-ը:

Բացի այդ, Apple-ը կավելացնի iPhone-ում ուրիշ սարքերի անլար լիցքավորման գործառույթը, օրինակ,  Apple Watch ժամացույցի կամ AirPods ականջակալների համար:

iPhone-ն ավելի ամուր կդառնա. Apple-ն օգտագործում է ավելի կայուն ապակի: Բացի այդ, կուժեղացնի ջրից պաշտպանությունը. գաջեթները հնարավոր կլինի ջրի տակ պահել մի քանի ժամ 30 րոպեի փոխարեն, ինչպես iPhone XS-ի դեպքում էր: iPhone XR-ի ժառանգորդը կթողարկվի նոր՝ կանաչ գույնով, բոլոր նորույթները կստանան ավելի արագ A13 պրոցեսորը:

Ընկերությունը մտադիր է թարմացնել Apple Watch ժամացույցը. փոփոխությունները կվերաբերեն ծրագրային ապահովությանն ու արտաքին տեսքին, գրում է Bloomberg-ը: Ընկերությունն, ըստ ամենայնի, կթողարկի ժամացույցը երկու նոր նյութից՝ կերամիկայից եւ տիտանից: Կարող են թողարկվել նոր գոտիներ ժամացույցի համար: Բացի այդ, կթարմանա ծրագրային ապահովությունը watchOS ժամացույցների համար: Ակնկալվող գլխավոր նոր գործառույթներից մեկը քնի հսկողությունն է: Բացի iPhone-ից, Apple-ը պատրաստում է նաեւ թարմացված iPad-ն ու Mac համակարգիչները, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները: Սակայն պարբերականը ենթադրում է, որ ընկերությունը սեպտեմբերի 10-ին չի ցուցադրի դրանք եւ շեշտը կդնի iPhone-ի վրա: Bloomberg-ի զրուցակիցները նաեւ պնդել են, որ ընկերությունն աշխատում է AirPods ականջակալները եւ HomePod խելացի բարձրախոսները թարմացնելու ուղղությամբ: Սակայն հայտնի չէ՝ կցուցադրի արդյոք Apple-ն այդ ապրանքներից որեւէ մեկը առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է հուշագիր
FutureTech համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական…
Հարավային Կորեայում սկսել են արհեստական ​​ինտելեկտ օգտագործել ՝ սեռական հանցագործություններին հետեւելու համար
Սեռական հողի վրա թվային հանցագործությունների դեմ պայքարի քաղաքային կենտրոնը ներդրել է․․․
Ամստերդամը պաշտոնյաների հեռախոսներում կարգելի TikTok-ը, իսկ հետո, հնարավոր է, Telegram-ը․ NL Times
Նրա խոսքով՝ հրաժարվելով նման հավելվածներից՝ Ամստերդամը ցանկանում է կանխել անձնական տվյալների․․․
Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը
Համապատասխան հրաման է եղել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների պետական կենտրոնից․․․
Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L'Avenir
Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս քննարկել արհեստական ․․․
Բիթքոյնի գինն աճել է մինչեւ 28 հազար դոլար
Բիթքոյնը վաճառվում է 28 136 դոլարի մակարդակում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ