News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քոչարյանի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Ինչպես մենք բոլորս ականատես ենք եղել վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Մոտմեկ տարի այս գործով տեղի ունեցող իրավախայտառակության մասին առավել քան փաստարկված, բազմաթիվ անձինք` փաստաբաններ, ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, միջազզգային մարմիններ նշել են, փաստել են այդ հանգամանքը եւ հորդորել են դադարեցնել  այդ ապօրինությունները, որոնք իրականացվում են նախագահի նկատմամբ, սակայն դատարանները աչք են փակել այդ ամենի վրա, արհամարհում են օրենքը եւ մեր օրինական պահանջը համարում են որպես սուբյեկտիվ ընկալում, ուղղակի կարծիք: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ն վերահաստատեց մեր դիրքորոշումներն ու պնդումները: ՍԴ-ն լինելով բարձրագույն դատական ատյան եւս մեկ անգամ վերահաստատեց, որ քրեական հետապնդումն առհասարակ նախագահ Քոչարյանի նկատմամբ անթույլատրելի է: Այստեղից կարելի  է կատարել մեկ հետեւություն, 2018 թվականի հուլիս ամսին դեռեւս, երբ նախագահ Քոչարյանին ապօրինաբար շնորհվեց մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դա օրենքի տրամաբանությունից դուրս էր: Նախագահ Քոչարյանը ենթակա չէ քրեական հետապնդման, ինչ խոսք կարող է գնալ նման պայմաններում վերջինիս կալանավորման մասին, խնդիրը այն չէ, որ Քոչարյանն անձեռնմխելի է Սահմանադրության ուժով եւ հենց միայն այդ պատճառով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը նրա նկատմամբ եւ ժամ առաջ պետք է հայտնվի ազատության մեջ: Խնդիրն այն է, որ ավելի քան մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում որեւէ կերպ որեւէ հիմնավորող հանգամանք, փաստ այդպես էլ չի ներկայացվել եւ այժմ հրապարակային դատավարություն է սկսվել եւ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մեղքը հաստատող որեւէ մեկ հանգամանք հաստատող փաստարկ,հանագմանք առկա չէ»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Եփրիկյանը հավելեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը գիտի` ինչ է նշանակում անհապաղ, սակայն քայլեր չի ձեռնարկում նիստ հրավիրելու մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

 Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ