News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն արդեն Թուրքիային տրամադրել է 5,6 մլրդ եվրո համաձայնեցված 6 մլրդ եվրոյից՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«5,6 մլրդ 6-ից արդեն հատկացվել է Թուրքիային։ Մնացածը կտրամադրվի շուտով»,- ասաց նա։ ԵՀ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելը հավատարիմ է մնում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կատարմանը, որը ձեռք է բերվել 2016 թվականի մարտի գագաթաժողովում։ «Մենք հավատարիմ ենք համաձայնագրի կատարմանը եւ  սպասում ենք նույնը մեր թուրք գործընկերներից»,- նշել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է բացել դռները դեպի Եվրոպա փախստականների համար, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արեւմուտքից։

2016 թվականի մարտի 16-17-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում Բրյուսելը եւ Անկարան ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատման միջոցներ։ ԵՄ-ը այն ժամանակ պարտավորվել էր Թուրքիային հատկացնել 6 մլրդ եվրո, մտցնել անվիզա ռեժիմ այդ երկրի հետ, ինչպես նաեւ բանակցություններն առաջ մղել միությանն Անկարայի անդամակցության վերաբերյալ։ Դրա փոխարեն  բոլոր անլեգալ միգրանտները, որոնք հունական կղզիներում են հայտնվել թուրքական տարածքից, կարտաքսվեն Թուրքիա։ Իսկ ԵՄ-ը պետք է ուղղակի հենց Թուրքիայի տարածքից ընդունի թուրքական միգրացիոն ծառայության կողմից ստուգված փախստականներին, որոնք լեգալ կարգավիճակ են ստացել եւ ունեն համապատասխան փաստաթղթեր։

Սակայն այդ ժամանակվանից Բրյուսելը խոստացածից ոչինչ չի կատարել, բացի դրամական միջոցների աստիճանական հատկացումից, ինչի առնչությամբ Անկարան մշտապես սպառնում է դադարեցնել համաձայնագրի գործողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է զենք տրամադրել գործընկեր այլ երկրների
Եվրամիությունը պատրաստ է նույնն անել աշխարհի այլ երկրների համար, ինչ անում է Ուկրաինայի համար...
ԵՄ-ի Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը...
Հնդկաստանը եւ ԵՄ-ն ավարտել են առեւտրային համաձայնագրի բանակցությունների չորրորդ փուլը
Այս համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունիսի 12-16-ը․․․
Եվրամիությունում պաշտպանել են Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու ՄՔԴ-ի որոշմանը
Եվրամիությունը պաշտպանել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ