News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախ պետք էր լուծվեր երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, ապա նոր քրեական հետապնդում իրականացվեր նրա նկատմամբ, ինչը եւ ասվում է ՍԴ որոշման մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը` մեկնաբանելով ՍԴ որոշումը։

«ՍԴ-ն ասել է, որ ոչ միայն 35-րդ հոդվածում բացակայում է անձեռնմխելիությունը որպես քրեական հետապնդում բացառող հիմքը, որը պետք էր լիներ, այլեւ մի ողջ կառուցակարգ պետք է լինի, որ էդ հարցը լուծվի քրեական դատավարության շրջանակներում: Եւ այն մասում, որը դատախազությունն է մեջբերել նշում է, որ այդպիսի համակարգ բացակայում է եւ պետք է նման համակարգ լինի` քրեական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար: Օրինակ բերենք դատավորին, դատախազը սկզբում դիմում է ԲԴԽ, անձեռնմխելիության հարցը լուծում է, հետո քրեական հետապնդում է սկսում իրականացնել, սա պետք է լուծել: Փաստորեն դատավորի համար կա առանձնացված կարգ, իսկ նախագահի համար չկա»,-ասաց փաստաբանը:

Այս դեպքում փաստաբանն ասաց՝ արդեն հնարավոր չէ անձեռնմխելիության հարցը որեւէ կերպ լուծել, քանի որ համակարգը չկա. «Հիմա Քոչարյանի պաշտպպաներն ասում են, դե որ կա, չես էլ կարող ստեղծես, որ ստեղծես էլ հետադարձ չես կարող գնաս, պետք է ազատ արձակես, դրա համար են պաշտպաններն ասում,որ որպես հետեւանք պետք է Քոչարյանին ազատ արձակեն»:

Փաստաբան Ղազարյանը հավելեց, որ դատարանն անձեռնմխելիության հարցին անդրադառնալիս պետք է արդեն անպայման հաշվի առնի ՍԴ որոշումը:

Անդրադառնալով ՍԴ որոշման Դատախազության մեկանաբանությանը՝ փաստաբանը նշեց, որ ըստ դատախազության՝ օերնքի բաց չկա, սական ՍԴ որոշումը լրիվ հակառակն է ասում:

«Դատախազությունը ըստ էության, ասում է, որ համակարգը չի բացակայում , եթե չի բացակայում, էլ ինչու է այդտեղ նշած, որ օրենքի բաց կա: Այստեղ օրենսդիրը ոչ միայն պետք է այդ բառը վերադարձնի 35-րդ հոդվածի տիրույթ, այլեւ պետք է մի ամբողջ կառուցակարգ ստեղծի։ ՍԴ-ն ասել է, որ նման հատուկ ընթացակարգ չկա եւ ասել է, որ եթե նման ընթացակարգ պետք է լինի, ապա պետք է լինի ընդհանուր քրեադատավարական ընդհանուր կարգավորման շրջանականերում: Սա առանձնահատուկ դեպք է, խոսքը վերաբերում է նախագահական անձեռնմխելիության հարցին, դրա համար առնաձնացված հատուկ վարույթ է պետք ունենալ, որովհետեւ նման վարույթի առկայությունը պայմանավորված է կամայականությունների, խախտումների դեմ երաշխիքների սահմանադրական իրավունքով»,- ասաց նա:

Փաստաբանի կարծիքով` այդ նախատեսվող ընթացակարգը իրավական պաշտպանության միջոց է հնարավոր կամայականության դեմ, երբ հարց է բարձրանում նախագահին կալանավորելու:

«Երբ  հարց է բարձրանում երկրի նախագահին կալանավորելու, ապա այդ ընթացակարգը հակակշիռ է, իրավական պաշտպանության միջոց է կամայականության դեմ: Տվյալ դեպքում ՍԴ-ն ասում է, որ չկա այդ համակարգը եւ դա անձին զրկում է իրավական պաշտպանության միջոցից»,- հավելեց նա:

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ