News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը որպես ՇՀԿ երկխոսության գծով գործընկեր բավական ակտիվ մասնակցում է այդ միավորման գործունեության կարեւոր ուղղություններին։ Այս մասին ասել է ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով ՇՀԿ երկխոսության գծով գործընկեր, անկասկած, ձգտում է այն բանին, որպեսզի հետագայում փոխի իր կարգավիճակը դիտորդի եւ կատարի հաջորդ քայլերը։ «Այդ ամենն, իհարկե, նախ եւ առաջ պահանջում է ակտիվություն կազմակերպության շրջանակում։ Բացի այդ, մի որակից մյուսին անցման հեռանկարը դիտարկում են պետությունների ղեկավարները գործունեության այն գնահատականների հիման վրա, որոնք ամեն տարի իրենց հաշվետվությունում ներկայացնում են ՇՀԿ գլխավոր քարտուղարը, գործարար խորհուրդը եւ ՇՀԿ այլ կառույցները»,- նշել է Ալիմովը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի հեռանկարը ՇՀԿ-ում կարելի է դիտարկել բավական լավատեսորեն, բայց որոշումը միշտ պետության ղեկավարներինն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ