News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատորներ Անգուս Քինգը եւ Թոդ Յանգը Ջիդում Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հարցը։

Թեեւ CNN-ին տված հարցազրույցում Քինգը հրաժարվել է հրապարակել մասնավոր զրույցի մանրամասները, նա ասել է, որ ինքն ու Յանգը «շատ-շատ ուղիղ» են եղել թագաժառանգի հետ եւ հասկացրել են, որ սպանությունը մնում է որպես «մեծ խոչընդոտ» ամերիկա-սաուդական հարաբերություններում։

Վարչակազմի պաշտոնյաները, ներառյալ նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Պոմպեոն, տհաճությամբ են խոսում այն մասին, թե քննարկել են արդյոք իրենք լրագրողի սպանության հարցը արքայազն Սալմանի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Քինգն ասել է, որ Սալմանը «բարկացած չէր» եւ «զարմացած տեսք էլ չուներ», երբ իրենք բարձրացրեցին այդ հարցը, սակայն «պատրաստ էր խոսել այդ մասին եւ դիմակայել»։

«Կարծում եմ՝ նա պետք է իր վրա պատասխանատվության որոշակի մակարդակ վերցնի՝ անկախ այն բանից տվել է նա արդյոք հրաման»,- ասել է Քինգը։

Անցած ամռանը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը «չափազանց բարկացած է եւ շատ դժգոհ է» Խաշոգջիի սպանությունից, սակայն նա ասել էր, որ «ոչ ոք ուղիղ մատնացույց չի արել» թագաժառանգ արքայազնին՝ չնայած ԿՀՎ-ի եւ ՄԱԿ-ի եզրակացություններին, թե արքայազնը, ամենայն հավանականությամբ, իմացել է սպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել