News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավիացիոն պատահարների քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է անկախ փորձագիտական մարմնի կողմից ավիացիոն պատահարների եւ տարբեր լուրջ միջադեպերի պատշաճ քննության ապահովումը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստում «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այս քննությունները պետք է անցկացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած չափանիշների շրջանակում:

«Նկատի ունենալով Հայաստանում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացման համար ռեսուրսների անբավարարությունը՝ նպատակահարմար է այս գործառույթի իրականացումը փոխանցել մարմնի, որը Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ ապագայում կստեղծվի ԵՏՄ շրջանակում»,- պարզաբանեց Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ