News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար:

Նորին Սրբությունը նաև ներկայացրեց հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

Պրն. Յոախիմ Գաուկը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին ջերմ հյուրընկալության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, նկատեց, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշեց նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար:

Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և հասարակությունների կյանքից ներս դրանց հանդեպ հավատարմության պահպանումը: Ընդգծվեց նաև Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների կարևոր դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա գործակցությանը հոգևորականների աստվածաբանական պատրաստության, կրթության և սոցիալական ծառայության ոլորտներում:

Նախագահ Յոախիմ Գաուկը վերահաստատեց պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը:

Մայր Աթոռում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց Եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը:

Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ