News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երիտասարդը, որը Հռոմի փողոցում 2000 եվրոյով դրամապանակ է գտել, հրաժարվել է պարգեւատրումից՝ վերադարձնելով այն տիրոջը, հայտնում է BBC-ն։

Բանգլադեշի 23-ամյա քաղաքացի Մոսան Ռասալը դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ իտալական մայրաքաղաքի փողոցում մայթին դրամապանակ է գտել։ Ոստիկանությունը կազմակերպել է Ռասալի եւ դրամապանակի տիրոջ հանդիպումը։

Նրան շնորհակալություն են հայտնել ազնվության ամար, սակայն երիտասարդը պատասխանել է․ «Ես արտառոց ոչինչ չեմ արել»։ «Ես չգիտեի որքան գումար կա այնտեղ, քանի որ չեմ հաշվել, ես այն պարզապես ոստիկանական բաժանմունք եմ տարել»,- La Repubblica ամենօրյա թերթին ասել է Ռասալը։

Ոստիկանների խոսքերով, դրամապանակի մեջ նաեւ մի քանի վարկային քարտ, վարորդական իրավունք եւ անձը հաստատող այլ փաստաթղթեր են եղել։

Ռասալը Հռոմի կենտրոնում ոչ մեծ կրպակ ունի։ Նա արդեն յոթ տարի է Հռոմում է ապրում։ Նա ասել է, որ երջանիկ կլիներ, եթե դրամապանակի տերը իր մշտական հաճախորդը դառնար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ