News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կանադական ոստիկանության բարձրաստիճան սպայի ձերբակալությունը՝ գաղտնի տեղեկատվության արտահոսք թույլ տալու մեղադրանքով, կարող է վնասել դաշնակից երկրների հետախուզական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Թագավորական հեծելազորային ոստիկանության ղեկավարը, հայտնում է Reuters-ը։

RCMP-ի հետախուզական ստորաբաժանման գլխավոր տնօրեն Քեմերոն Օրտիսը մեղադրվում է տեղեկատվության պաշտպանության 2012թ․ օրենքի խախտման մեջ։

Անվտանգության հարցերով փորձագետները հաստատում են, որ գործը կարող է վնասել Կանադայի դիրքերին հետախուզական տվյալների փոխանակման Five Eyes ցանցում, որում ընդգրկված են նաեւ ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան եւ Մեծ Բրիտանիան։

«Օրտիսը հասանելիություն ուներ այն տեղեկատվությանը, որը գտնվում էր Կանադայի հետախուզական հանրության տնօրինության ներքո։ Նրան նաեւ հասանելի էր մեր դաշնակիցների հետախուզական տվյալները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»,- ասել է RCMP-ի կոմիսար Բրենդա Լուկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ