News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարին։ Նախաձեռնության անդամները, մասնավորապես, խնդրում են քննության առնել այն փաստը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի եւ գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետեւանք։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել:

Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի եւ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն այդ գործընթացում դերակատարում ունի նաեւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սույն դիմումով առաջարկում ենք, որ փորձաքննական կենտրոնը վերլուծի վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի առկայությունը եւ իրականացնի կարգի համապատասխան կետերում նշված անխտիր բոլոր գործառույթները:

Կարծում ենք, որ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի, ձեր նախարարության կառավարությանն ուղղված գրության, ինչպես նաեւ մինչ այդ՝ 2017-2018թթ հրապարակված, միջազգային փորձագիտական զեկույցների մեջ կան բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին 2016թ-ի ապրիլի 29-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը։

Խնդրում ենք նաեւ քննության առնել այն փաստը, որ Լիդիան Արմենիա ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի եւ գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետեւանք:

Մինչդեռ, արդեն շինարարական փուլում նման երեւույթը նոր էկոլոգիական գործոն է, որ հորդառատ անձրեւների եւ հեղեղումների գնահատման բացակայության պարագայում ի հայտ է եկել 2018թ-ին եւ առաջացրել անհրաժեշտություն գնահատել ծրագրի ազդեցությունը Արփա գետի վրա, մասնավորապես ցիանիդով կույտային տարալվացման հարթակի տարածքից։ Լիդիան Արմենիա ընկերությունը միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն արդեն շինարարության փուլում այդ պնդումն ու պարտավորությունը խախտվել է։

Սույն գրությանը կից ներկայացնում ենք Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած երկու տեղեկանքները՝

1․ Տեսչական մարմնի պատասխանը ՀԿ-ին,

2․ Լիդիան Արմենիա ընկերության գրությունը տեսչական մարմնին։

Խնդրում ենք ձեռնարկված գործողությունների մասին մեզ տեղյակ պահել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ