ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի բակում։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք, որ այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց:
Դատարանի բակում են նաեւ իշխանության կողմնակիցները։