News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ բանակցություններում Հյուսիսային Կորեայի գլխավոր բանագնացը ողջունել է Թրամփի առաջարկը բանակցություններում «նոր մեթոդ» փորձելու մասին եւ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը, փոխանցում է AFP-ն:

ԱՄՆ նախագահն անցյալ շաբաթ Ջոն Բոլթոնին ազատել է արտաքին քաղաքականության հիմնական հարցերում, ներառյալ Փհենյանի հետ բանակցությունները, խորը տարաձայնությունների պատճառով:

Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտածում է Փհենյանի հետ բանակցություններում «նոր մեթոդ» փորձելու մասին, որոնք փակուղում են հայտնվել փետրվարին հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպման ձախողումից հետո:

Վաշինգտոնի հետ աշխատանքային մակարդակով բանակցություններում Փհենյանի գլխավոր ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլը շեշտել է «նախագահ Թրամփին հատուկ քաղաքական ընկալումն ու հակվածությունը»՝ դա «իմաստուն քաղաքական որոշում» անվանելով:

«Ներկա պահին ամբողջությամբ վստահ չեմ, թե նա ինչ նկատի ուներ իր «նոր մեթոդի» մասին առաջարկությամբ,- հավելել է Գիլը: - Թվում է՝ նկատի ուներ քայլ առ քայլ լուծումը»:

Հունիսին երկու Կորեաները բաժանող ապառազմանականացված գոտում Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանպատրաստից հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել էին վերականգնել աշխատանքային մակարդակում երկխոսությունը, իսկ Փհենյանն առաջարկել էր այդ բանակցություններն անցկացնել սեպտեմբերի վերջին: Սակայն բանակցությունների ստույգ վայրի եւ ժամանակացույցի մասին չի հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ