News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

80 տարեկան հասակում մահացել է դերասան Սիդ Հեյգը, նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի եւ Ջորջ Լուկասի ֆիլմերում:

Այս մասին հայտնել է նրա կինը՝ Սյուզեն Մոսեսյանը, գրում է «Իզվեստիա»-ն:

Դերասանը մահացել է սեպտեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել 2 օր անց: 

Հեյգի կինն Instagram-ում գրել է, որ դերասանի մահը շոկի է ենթարկել նրա բոլոր հարազատներին, նա խնդրել է ընտանիքին հնարավորություն տալ ցավը վերապրել լռության մեջ: 

Ավելի վաղ սեպտեմբերին Screen Geek պորտալը՝ հղում անելով Հեյգի Instagram-յան էջին, հայտնել էր դժբախտ պատահարից հետո դերասանի հոսպիտալացման մասին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հեռացվել էր հաշիվից:

Սիդ Հեյգը (Սիդնեյ Էդդի Մոսեսյան) ծնվել է 1939 թվականին, մանկուց զբաղվել է պարով եւ երաժշտությամբ, ապա հետաքրքրվել թատրոնով: Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1952 թվականից, այդ թվում՝ «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռելների գիշերը 3D» եւ այլ ֆիլմերում: Ընդհանուր առմամբ կերտել է ավելի քան 70 դեր կինոյում եւ 350-ը՝ հեռուստատեսությունում: Հաճախ նկարահանվել է սարսափ ֆիլմերում եւ դարձել կուլտային ֆիգուր ժանրի երկրպագուների համար: Նրա մրցանակների թվում է «Ամենաստոր չարագործը» մրցանակը, որը ստացել է «Սատանայի կողմից վտարվածը» (2005) ֆիլմի համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ