News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կանադայի հյուսիս-արեւմուտքում Ստյուարտ-Կասսար ավտոմայրուղում Կարի ՄքԳիլլիվրեյը ճանապարհին անսպասելի տեսարանի է ականատես եղել: Երկու գրիզլի (լատիներեն՝ Ursus arctos horribilis) արջեր ճամփեզրին մռնչացել են, ապա տեղափոխվել մայրուղու կենտրոն եւ սկսել կատաղի կռվել, հաղորդում է Nat-geo-ն:

Գրիզլի արջերը կշռում են միջինում մոտ 400 կգ: Տեսանյութում հայտնված արջերը տարբերվել են չափսերով, սակայն, չնայած դրան, չափսերով ավելի փոքր արջին սկզբում հաջողվել է գետնին տապալել մրցակցին: Դրանից հետո իրադարձություններն անսպասելի զարգացել են. ավելի խոշոր արջը հակառակորդին դեպի ճամփեզր է մղել, ապա հետապնդել նրան: 

Այդ տեսարանին հետեւել է գայլը, որը գտնվել է անվտանգ տարածքի վրա, եւ, հանավաբար, սպասել է արջերից մեկի սատկելուն՝ թարմ միս փորձելու համար: Սակայն հայտնի չէ՝ ինչով է այդ ամենն ավարտվել. Կարին չի հետեւել կատաղի արջերի մարտին եւ շարունակել է իր ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ